Ռուսաստանի առաջին քաղաքացին վարակվել է նոր COVID-19 կորոնավիրուսով Ճապոնիայում Diamond Princess զբոսանավի վրա: Այս մասին հայտնել է Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանատունը:
«Բժշկական ստուգման ժամանակ զբոսանավի ուղեւորներից մեկի՝ Ռուսաստանի քաղաքացու մոտ հայտնաբերվել է նոր կորոնավիրուսը: Նրան բուժման համար տեղափոխել են հիվանդանոց»,- հայտնել է դեսպանատունը:
Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ դա Ռուսաստանի քաղաքացու վարակման առաջին պաշտոնապես հաստատված դեպքն է: Ավելի վաղ հիվանդությունը հայտնաբերվել է Չինաստանի երկու քաղաքացու մոտ, որոնք Ռուսաստան են վերադարձել հայրենիք ուղեւորությունից հետո: Նրանք բուժում են ստացել եւ դուրս են գրվել հիվանդանոցից:
Diamond Princess զբոսանավը կանգնած է Իոկոգամա նավահանգստում փետրվարի 3-ից: Վարկման դեպքեր են գրանցվել զբոսանավի արդեն 454 ուղեւորի մոտ. 99 դեպք է հաստատվել միայն վերջին օրերին:
Զբոսանավում գտնվել է 3700 ուղեւոր, այդ թվում՝ 24 ռուսաստանցի:
Լուսանկարը՝ Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանատան
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր